38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դետոնացիան տրվեց, իրավական ռումբը շուտով կպայթի

Դետոնացիան տրվեց, իրավական ռումբը շուտով կպայթի
06.10.2024 | 10:05

Վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանը «հակասահմանադրականություն» գտավ Անկախության հռչակագրի մեջ: Հիմնական խնդիրը ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումն է, ըստ որի, ՀԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղը վերամիավորվեցին:

ՀՀ Սահմանադրության մեջ այդ իրավական ակտի վրա հղում կա, ինչը զայրացնում է պաշտոնական Բաքվին, հետևաբար` «օր ու արև չի տալիս» պաշտոնական Երևանին:

Եվ այսպես` ինչպե՞ս հասկանալ ՍԴ դիրքորոշումը, ի՞նչ «հակասահմանադրականության» մասին է խոսքը:

Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թ. օգոստոսի 23-ին: Այդ օրը ՀԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղը, 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով, միավորված էին` նույն պետության կազմում էին:

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Այդ օրը ՀՀ-ն և ԼՂՀ-ն, 1991թ. սեպտեմբերի 2-ի ԼՂՀ Անկախության հռչակագրի, 1991թ. դեկտեմբերի 10-ի ԼՂՀ և 1991 թ. սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության հանրաքվեների հիմքով, անկախ պետություններ էին:

Այսինքն, 1995 թ. ՀՀ Սահմանադրության մեջ իրականում չէր կարող լինել Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում այն պարզ պատճառով, որ դրանից 4 տարի առաջ ԼՂՀ-ն հռչակել էր իր անկախությունը:

Սա իրավական այն ռումբն է, որը տեղադրվել էր Տեր-Պետրոսյան Լևոնի իշխանության օրոք ստեղծված իրավական քաոսի արդյունքում:

Սա իրավական այն ռումբն է, որի մասին տասնյակ տարիներ ահազանգում էինք:

Սա իրավական այն ռումբն է, որը մի օր պետք է պայթեր:

Ի վերջո, ՍԴ-ի կողմից դետոնացիան տրվեց և ռումբը շուտով կպայթի:

Այս պատմությունից հիմնական դասն այն է, որ իրավական քաոսի արդյունքում տեղադրված իրավական ռումբերը կարող են պայթել նաև ռումբեր տեղադրողի դաշտում:

Ամեն դեպքում, քաոս ստեղծելը լավ բան չէ: Ավելի լավ չէ՞ր 1989 թ. դեկտեմբերի 1-ի հիմքով միասնական Հայաստանում ապրեինք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ